2892 դիտում
16:37 15-03-2018
Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի վավերացման և կիրառման գործընթացը կմեկնարկի մինչեւ ապրիլի 1-ը
Հայաստանի և Եվրամիության միջև 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների մեծ մասը անմիջապես վավերացումից հետո կդրվի ժամանակավոր կիրառման: [url=https://armenpress.am/arm/news/926212/hayastan-em-nor-hamadzaynagri-vaveracman-ev-druytneri.html]«Արմենպրեսի»[/url] հաղորդմամբ՝ այս մասին «Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» առաջին թեմատիկ պլատֆորմի «Հանրային կառավարման բարեփոխումներ» պանելի 14-րդ նիստի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: «Այդ գործընթացը կմեկնարկի մինչև ապրիլի 1-ը»,-ասաց նա:
Փոխարտգործնախարարը նաև տեղեկացրեց, որ նիստին մասնակցում են և՛ ԵՄ, և՛ Արևելյան գործընկերության անդամ երկրների ներկայացուցիչները՝ քննարկելու և համեմատելու հանրային կառավարման ոլորտում բարեփոխումների ընթացքը: «Այստեղ ենք զուտ ժամանակացույցի առումով հասկանալու, թե որ երկիրը որ փուլում է գտնվում»,- եզրափակեց Կարեն Նազարյանը:
Նմանատիպ նյութեր
2040 դիտում
18:22 31-05-2019
Չեխիան ավարտել է Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի վավերացման գործընթացը
1656 դիտում
12:43 20-07-2019
Կիպրոսն ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը
1696 դիտում
10:39 17-12-2014
Սաակաշվիլիին հրավիրել են ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի վավերացման արարողությանը
Այս բաժնից
967 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
991 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»