74945 դիտում
22:00 16-03-2018
Երևանում՝ Կենտրոնական բանկի դիմաց, «յաշիկով» մահվան ելքով վրաերթ կատարած 26-ամյա կասկածյալը ստորագրությամբ ազատ է արձակվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագարություն չհեռանալու բնակավայրից Երևան քաղաքի բնակիչ, 26-ամյա Ժորա Վարդանյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մարտի 10-ին իր վարած Mercedes G 63 մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում ՀՀ կետրոնական բանկի դիմաց վրաերթի էր ենթարկել հետիոտնին: Վերջինը տեղում մահացել էր:
Քննչական բաժինը հաշվի է առել այն հանգամանքը, որ Ժ. Վարդանյանը վրաերթից հետո մեղայականով ներկայացել է քննչական մարմին, բնութագրվում է դրական:
Պարզվել է որ վրաերթից հետո ինքն է ահազանգել օպերատիվ ծառայություններ, այդ թվում՝ շտապօգնություւն, սակայն մտածել է, որ հնարավոր է դեպքի վայր ժամանած լինեն մահացածի հարազատները ու երբ իմանան, որ վարորդը ինքն է, հաշվեհարդար կտեսնեն իր նկատմամբ:
Քննչական մարմին է ներկայացվել նաև տեղեկանքներ՝ նրա կողմից կատարված բազմաթիվ բարեգործական աշխատանքների մասին:
Ինչպես նաև հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նախկինում դատապարտված չի եղել, երբևէ քրեական պատմություններով չի անցել, փորձաքննությամբ պարզվել է, որ մեքենան վարելիս եղել է սթափ, խնամքին ունի 2 մանկահասակ երեխա և ներկայանալուց հետո օգնել է քննչական մարմնին, ոչ ի խոչընդոտ չի ստեղծել:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/14/1091330/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ձերբակալվել էր Երևան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Ժորա Վարդանյանը։
Վերջինս մարտի 13-ին, մեղայականով ներկայացել էր քննչական վարչություն և հայտնել, որ մարտի 10-ին իր վարած Mercedes G 63 մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ կենտրոնական բանկի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, 75-ամյա Մարիա Գրիգորյանին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Երևանի 1-03 շտապօգնության բժշկական կենտրոն ահազանգել էր Ժ. Վարդանյանը և մինչ շտապօգնության ժամանումը, փորձել էր օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն ժամանած բժիշկները, երբ հայտնել էին, որ վրաերթի ենթարկվածը մահացել է, նա հեռացել էր դեպքի վայրից։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կան նաև ականատես վկաներ, ինչպես նաև, ըստ տեղեկությունների, դեպքի վայրի հարևանությամբ տեղադրված տեսախցիկների նկարահանած կադրեր, որ նա եղել է դեպքի վայրում, սակայն իմանալով, որ վրաերթի ենթարկվածը մահացել է, հոգեբանական ճնշման տակ չի համարձակվել մոտենալ դեպքի վայր ժամանած իրավապահներին։
Ժ. Վարդանյանը նախկինում դատապարտված չի եղել և ակտիվ մասնակցություն է ունեցել մեծ թվով բարեգործական միջոցառումների՝ կատարելով բազմաթիվ բարեգործություններ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 133+
133+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
26027 դիտում
11:35 07-08-2017
Լոռու մարզում բացահայտվել է 15-ամյա տղայի դանակահարությունը. 16-ամյա կասկածյալը ստորագրությամբ ազատ է արձակվել