10751 դիտում
14:15 17-03-2018
Ռոմեն Ղազարյանը խնդրել էր իր ընտանիքին, որպեսզի մինչեւ իր վերադարձը Հայաստան՝ լռեն. aravot.am
Նախագահ Տեր-Պետրոսյանի անվտանգության նախկին պետի ընտանիքի բողոքի քննությունն ավարտվեց։ Դատավոր Գագիկ Խանդանյանն ու երկու դատավորները խորհրդակցական սենյակից դուրս կգան մարտի 29-ին, հայտնում է [url=http://www.aravot.am/2018/03/17/943033/]aravot.am[/url]-ը։
Երեւան քաղաքի դատարանի դատավոր Հ. Շահնազարյանը Մանուշակ Գրիգորյանի հայցն անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին բավարարել էր: Մ. Գրիգորյանը դատի էր տվել ՀՀ առաջին նախագահի անվտանգության պետ, գեներալ Ռոմեն Ղազարյանի կնոջը՝ Լենա Ավագյանին, որդիներին՝ Վահագն եւ Վահե Ղազարյաններին, պահանջելով Երեւանի Հ. Էմինի 4 շենքի թիվ 2 հասցեի բնակարանի նկատմամբ վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչել:
Դատարանը մերժել էր հակընդդեմ հայցը, որով գեներալի ընտանիքը պահանջել էր նշված հասցեից վտարել Մանուշակ Գրիգորյանին եւ նրա որդուն: Վերաքննիչ քաղաքացիական դատարանում Ղազարյանների շահերը ներկայացնում էր փաստաբան Կարինե Բաղդասարյանը, իսկ Մանուշակ Գրիգորյանինը՝ Կարեն Օհանյանը:
Դատարան չէր ներկայացել նոտար Նունե Սարգսյանը, ինչը, սակայն, խոչընդոտ չէր բողոքի քննության համար: Ղազարյանների ընտանիքը պահանջում էր բեկանել ստորադաս դատարանի վճիռը, այն ուղարկել նոր քննության կամ՝ իրենց բողոքը չմերժել եւ վտարել Մանուշակ Գրիգորյանին վիճելի տնից:
Կ. Բաղդասարյանն ասաց, որ Ղազարյանները՝ մայրը, որդիները 1997 թվականից հանդիսանում են Հ. Էմինի 4-րդ շենքի թիվ 2 բնակարանի համասեփականատերերը։ Նրանց հետ նշված հասցեում համասեփականատեր է հանդիսացել նաեւ Ղազարյանների հանգուցյալ հայրը՝ Ռոմեն Ղազարյանը։ Վերջինս մահացել է 2015թ. փետրվարի 15-ին՝ ՌԴ Նովգորոդ քաղաքում։
Ռոմեն Ղազարյանի մահից հետո օրենքով սահմանված կարգով որդիները հանդիսանալով Ռոմեն Ղազարյանի առաջին հերթի ժառանգները, դիմել են Երեւան քաղաքի Կենտրոն նոտարական գրասենյակ եւ ընդունել ժառանգությունը։ Նոտար Նունե Սարգսյանի կողմից տրվել է ժառանգության իրավունքի վկայագիր եւ ըստ ժառանգության իրավունքի վկայագրի՝ Երեւանի Հովսեփ Էմինի 4-րդ շենքի թիվ 2-րդ բնակարանում Ռոմեն Ղազարյանի 14 բաժնեմասը, ըստ օրենքի, ժառանգել են երեք ժառանգները՝ յուրաքանչյուրը 1/12-րդ բաժնեմասով։
Վահե Ղազարյանը դատարանին ասաց, թե Մանուշակ Գրիգորյանը հոր՝ Ռոմեն Ղազարյանի համաձայնությամբ՝ լինելով նրա աշխատակիցը, «ժամանակավոր բնակություն է հաստատել ինչպես հանգուցյալ Ռոմեն Ղազարյանի, այնպես էլ սույն գործով հակընդդեմ հայցվորների ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող Երեւանի Հովսեփ Էմինի 4-րդ շենքի թիվ 2-րդ բնակարանում»։ Նա ինքն է հոր փաստաթղթերի բնօրինակները վերցրել Մանուշակի ժամանակավոր կացարանից, եւ դրանք ներկայացրել դատարան:
Ի դեպ, Ռոմեն Ղազարյանը բացակայել է Հայաստանի Հանրապետությունից 1998թ. փետրվարից եւ մինչեւ 20.02.2014թ. գտնվել է հետախուզման մեջ: Ստորադաս դատարանում պարզվել էր. «Ռոմեն Ղազարյանը մինչ մահը խնդրել է իր ընտանիքին, որպեսզի մինչեւ իր վերադարձը Հայաստան, նրանք լռեն եւ թողնեն, որ Մանուշակ Գրիգորյանը ժամանակավոր բնակվի իրենց սեփական բնակարանում։ Ռոմեն Ղազարյանի մահից հետո, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մանուշակ Գրիգորյանը բնակություն է հաստատել այդ բնակարանում միայն Ռոմեն Ղազարյանի համաձայնությամբ, բազմաթիվ անգամներ բանավոր պահանջել են, որպեսզի Մանուշակ Գրիգորյանը ազատի իրենց սեփականությունը հանդիսացող բնակարանը, սակայն ապարդյուն, եւ Մանուշակ Գրիգորյանը մինչ օրս շարունակում է ապօրինի բնակվել վիճելի հասցեում»։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/03/17/943033/]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2115 դիտում
09:10 29-11-2019
Ավելի լավ է, որոշ պատգամավորներ լռեն, քան խոսեն անհեթեթ. Հովհաննես Խաչատրյան
Այս բաժնից
1993 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
898 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21346 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու