211652_close_icon
views-count3124 դիտում article-date 13:24 18-03-2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանին՝ վերընտրվելու կապակցությամբ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ բարեմաղթանքներ եմ հղում ՝ վերընտրվելու կապակցությամբ: Մենք մեծապես կարևորում ենք Չինաստանի հետ համագործակցության շարունակական զարգացումն ու խորացումը: Գոհունակությամբ եմ նշում, որ հատկապես վերջին տարիներին մեր երկու երկրների կառավարությունների ակտիվ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցությունը զգալի զարգացում է ապրել, ինչն արտահայտվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, տնտեսության և առևտրի ոլորտներում համագործակցության դրական դինամիկայով, ինչպես նաև՝ մշակութային և կրթական փոխանակումների ընդլայնմամբ: Միևնույն ժամանակ վստահ եմ, որ հայ-չինական բազմակողմանի համագործակցությունը դեռ զգալի չօգտագործված ներուժ ունի, և այն խորացնելու և զարգացնելու նպատակով պատրաստ եմ Ձեզ հետ, մեծարգո պարոն վարչապետ, ջանքեր գործադրել՝ ի շահ և բարգավաճում մեր երկրների և ժողովուրդների»,-ասված է ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր