Բենզեմայի պատասխանը Վալբուենային. «Ձեռքերդ քեզ պահի»
«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման բավական կոշտ է արձագանքել «Ֆեներբահչեի» կիսապաշտպան Մատյե Վալբուենայի հարցազրույցին:
Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացողը հարցազրույցում ասել էր, որ հանդիպելու դեպքում կսեղմեր Բենզեմայի ձեռքը:
«Ռեալի» հարձակվողը պատասխանել է. «Ձեռքերդ քեզ պահի»:
2015 թվականին Վալբուենան Բենզեմային մեղադրել էր ինտիմ բնույթի տեսագրությամբ շանտաժի ենթարկելու մեջ: Մեղադրանքի պատճառով Բենզեման հեռացվել էր Ֆրանսիայի հավաքականից: