211652_close_icon
views-count2489 դիտում article-date 16:27 22-03-2018

Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի ջրահեռացման համակարգի վերակառուցման աշխատանքներն ընթացի մեջ են

Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածում Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության կողմից շարունակվում են մարտի 3-ին մեկնարկած ջրահեռացման համակարգի վերակառուցման և հանգույցի թունելային հատվածի վերանորոգման աշխատանքները: Անձրևների ժամանակ հեղեղումներից խուսափելու նպատակով կառուցվում է շուրջ 500 մ երկարությամբ նոր հեղեղատար կոյուղի, որը բաղկացած է լինելու 500-600 մմ տրամաչափով երկշերտ ծալքավոր խողովակներից: Արդեն մոնտաժվել է հեղեղատարի մեծ մասը՝ ավելի քան 400 մետր, որի լիարժեք թողունակությունն ապահովելու համար նշված տարածքում կառուցվել է նաև 27 նոր անձրևընդունիչ և 16 սպասարկող դիտահոր: Նշված տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածում նախկինում կուտակվում էին նաև Պարոնյան փողոցից իջնող անձրևաջրերը: Այդ պատճառով ծրագրի շրջանակում Պարոնյան փողոցում նույնպես կառուցվել է 15 նոր անձրևընդունիչ, ինչպես նաև ևս 3-ը՝ Մաշտոցի պողոտայի և Պարոնյան փողոցի հատման հատվածում: Նախկին հեղեղատար ցանցն էլ չի ապամոնտաժվում, այլ շարունակելու է գործել որպես հարակից կոյուղի: Շինարարությունը նախատեսված ժամանակահատվածում ավարտելու նպատակով աշխատանքներն իրականացվում են երկհերթ:

Նմանատիպ նյութեր