211652_close_icon
views-count27763 դիտում article-date 16:35 06-04-2018

Արմավիր քաղաքում՝ Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում տեղի ունեցավ ապրիլյան պատերազմին նվիրված խաչի օծումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 6-ին, Արմավիր քաղաքում՝ Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում, տեղի ունեցավ խաչ-հուշարձանի բացում՝ նվիրված 2016 թվականի քառօրյա պատերազմում հերոսացած, իրենց կյանքը հայրենիքին տված հայ քաջորդիներին և այսուհետ պահապան հայ զինվորին։ Խաչի բացման պատիվը տրվեց այդ օրերին իր ծառայությունը Արցախի Հանրապետությունում կատարած քառօրյա պատերազմի հերոս Արմանին։ Նրա ծառայակից 7 ընկերները զոհվեցին՝ հանուն հայրենիքի պահպանման։ Միջոցառմանը ելույթով հանդես եկավ «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր տնօրեն, գնդապետ Կորյուն Ղումաշյանը։ Բացումից հետո հոգևոր հայրերի կողմից խաչն օծվեց, որից հետո վարժարանի սաները իրենց հերոսական պարերով և ասմունքներով ներկայացան հյուրերին։ Տեղի ունեցավ նաև մի շարք պարգևատրումներ։ Պարգևատրվեցին ապրիլյան պատերազմին «Տիգրան Մեծ» վարժարանի «Արամազդ» ջոկատին աջակցություն ցույց տված, պատերազմին հերոսաբար մասնակցած մի խումբ անդամներ։ Միջոցառմանը ներկա էին Ասպետաց ակադեմիայի ղեկավար կազմը, «Տիգրան Մեծ» վարժարանն ավարտած, ներկայումս պաշտպանության բնագավառում իրենց ուրույն տեղը զբաղեցնող սաներ, «Տիգրան Մեծ» ջոկատի կազմում ապրիլյան պատերազմին մասնակցած կամավորականներ, տիգրանականների ծնողները, հոգևոր հայրեր, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև վարժարանի սպասված ու սիրված հյուրեր։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 274+
274+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր