211652_close_icon
views-count31848 դիտում article-date 11:52 08-04-2018

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը Նախիջևանից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Ապրիլի 7-ին և ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։ «ՀՀ ՊՆ կոչ է անում ադրբեջանական զինված ուժերին զերծ մնալ հետագա սադրանքներից եւ զգուշացնում, որ ոչ մի քայլ անպատասխան չի մնա»,-գրել է նա [url=https://www.facebook.com/arcrun]ֆեյսբուքի իր էջում[/url]։

Նմանատիպ նյութեր