Մակրոնը հայտնել է Պուտինի հետ պատմական երկխոսություն անցկացնելու ցանկության մասին
Ռուսաստանի Դաշնությունը Եվրոպայի մաս է կազմում:
Այս մասին Journal du dimanche-ին տված հարցազրույցում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նա նշել է, որ կցանկանար Պուտինի հետ պատմական և ռազմավարական երկխոսություն անցկացնել:
ՌԴ նախագահը երազում է վերադարձնել Ռուսաստանի մեծությունը: Ինձ համար Ռուսաստանը Եվրոպայի մաս է կազմում, չնայած այն հանգամանքին, որ գրեթե երբեք չի իմացել այն ժողովրդավարության մասին, որում մենք ենք ապրում Ֆրանսիայում,- հավելել է Ֆրանսիայի նախագահը: