2074 դիտում
19:52 08-05-2018
Պետական գույքի կառավարման վարչության աշխատանքային ծրագրերը 2018թ. նոր հաջողություն են գրանցում
Հաշվետու ժամանակահատվածում պետական գույքի կառավարման առանձին ուղղություններով շարունակվել են արդյունավետության բարձրացման ծրագրերը: Ինչպես և կանխատեսվել էր, տարվա առաջին եռամսյակում, հաջորդող շրջանում արձանագրված ձեռքբերումներն արդյունք են վերջին տարիներին իրականացված ծրագրային աշխատանքների:
Ըստ այդմ, 01.05.2018 թվականի դրությամբ՝
Պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են շուրջ 1մլրդ 704մլն դրամ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ 151մլն դրամ էր, տարբերությունը՝ տասնապատիկից ավելի:
Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 38մլն դրամ, անցյալ տարվա նույն շրջանում՝ 13.3մլն դրամ էր, տարբերությունը եռակի է:
Պետական գույքի վարձակալությունից 30.04.2018թ. դրությամբ փաստացի ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել մոտ 70 մլն դրամ, այն դեպքում, երբ ամբողջ տարվա համար նախատեսված է 157 մլն դրամ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գրեթե նույնն է:
ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման պայմանագրերից փաստացի մուտքագրվել է շուրջ 63 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել մոտ 18մլն դրամ, իսկ համապատասխան ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 45մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հավաքագրվել է 41.8 մլն դրամ, տարբերությունը կազմում է շուրջ 30 տոկոս:
Պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը կազմել են մոտ 709մլն դրամ, նախորդ տարվա նույն հատվածում եղել է 12.1 մլն դրամ: Տարբերությունը՝ շուրջ 60 անգամ:
Նշված հոդվածներով ստացված դրամական միջոցների հանրագումարը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 2մլրդ 583մլն 368 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 2մլրդ 28մլն դրամ, նախորդ տարվա նույն հատվածում հանրագումարը կազմել է 290մլն 248հազ. դրամ:
Հարուցված հայցերի և բանակցությունների արդյունքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 3մլն 607 հազ. դրամ գումար:
2018թ. Վարչությունն անցել է հանրակացարաններում ապրող անձանց սեփականության խնդրի լուծման ավարտական փուլին:
Սեփականաշնորման է ներկայացվել 52 սենյակ, որ զբաղեցնում է 34 ընտանիք՝ 73 անձով:
Նվիրատվության է ներկայացվել 214 սենյակ, որ զբաղեցնում է 200 ընտանիք՝ 488 անձով:
Բացի այդ, նախապատրաստվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ 207 սենյակի համար, որ զբաղեցնում է 187 ընտանիք՝ 364 անձով:
Հաշվետու ժամանակահատվածում լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 12մլն 871հազ.դրամ կրեդիտորական պարտք, որից ՀՀ պետական բյուջե` 2մլն 197 հազ.դրամ, աշխատավարձի գծով` 9մլն 751 հազ. դրամ և այլ կրեդիտորական պարտք՝ 923 հազ.դրամ:
2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական գույքի հաշվառման բազայում վերահաշվառվել է 6358 միավոր գույք, որից՝ պետական սեփականություն հանդիսացող 972 միավոր անշարժ գույք, պետական սեփականություն հանդիսացող 352 տրանսպորտային միջոց, պետական սեփականություն հանդիսացող 4380 միավոր մտավոր սեփականության օբյեկտ, կանոնադրական կապիտալում պետական բաժնեմաս ունեցող իրավաբանական անձանց գույքի կազմում ընդգրկված 654 միավոր անշարժ գույք:
2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում գույքի հանձնման-ընդունման հանձնաժողովի կողմից Վարչության հաշվեկշիռ է ընդունվել 60 միավոր անշարժ գույք, 31 միավոր տրանսպորտային միջոց:
01.04.2018թ.-ի դրությամբ, արդյունքներն ամփոփված աճուրդներում, վաճառքի է ներկայացվել 244 լոտ, որից՝ 31-ը՝ անշարժ գույք, 89-ը՝ տրանսպորտային միջոց, 120-ը՝ այլ շարժական գույք, 1-ը՝ լուծարման ընթացքում գտնվող ընկերության գույք, 3-ը` մասնավորեցման ենթակա գույք: Վաճառքի ներկայացված լոտերից վաճառվել է 123-ը, այդ թվում 4-ը՝ անշարժ գույք, 16-ը՝ տրանսպորտային միջոց, 101-ը՝ այլ շարժական գույք, իսկ 2-ը՝ մասնավորեցվող գույք:
Տրանսպորտային միջոցների վաճառքի գինը միջինում կազմել է մեկնարկայինի 85,7%-ը, որը 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ 10 %-ով աճել է: Այս ցուցանիշը վկայում է, որ գույքը, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցները, վաճառվել են գրեթե գնահատված շուկայական արժեքով և բարձր մրցակցային պայմաններում:
01.04.2018թ. դրությամբ, կազմակերպվել է նաև վարձակալության տրամադրման 80 աճուրդ, վաճառքի է ներկայացվել 93 լոտ, որից վաճառվել է 59-ը:
2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Վարչությունը կնքել է 115 պայմանագիր՝ պետական գույքի մասնավորեցման, օտարման, անհատույց օգտագործման, վարձակալության, նվիրատվության, պետական սեփականություն հանդիսացող շենք, շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման վերաբերյալ:
Պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների նպատակով 2018 թվականի առաջին եռամսյակի թվականի ընթացքում Վարչությունում շարունակվել են մեթոդական բնույթի օրենսդրական փոփոխությունները, որոնց հիմնական նպատակն է առավել կանոնակարգել, հստակեցնել կառավարման գործառույթները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
970 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1027 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
712 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը