1096 դիտում
20:15 04-03-2023
Ամեն անգամ, երբ մեր մարզիկները հաջողություն են գրանցում, ավելանում են այդ մարզաձևով զբաղվել ցանկացող երեխաները. Անդրեասյան
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել Դոհայում անցկացված սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Նախորդ տարեվերջին Արթուր Դավթյանը 18,2 մլն ՀՀ դրամ ստացավ իր փայլուն մրցելույթների համար՝ 10 մլն ՀՀ դրամ՝ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու համար, 3,2 մլն ՀՀ դրամ՝ Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվելու համար, 5 մլն ՀՀ դրամ՝ որպես տարվա 10 լավագույն մարզիկներից մեկը։
Բացի այդ, հաջող մրցելույթների համար, ինչպես նաև Փարիզի օլիմպիական խաղերին պատշաճ պատրաստվելու համար մարզիկը ստանում է ամենամսյա վճարներ՝ ավելի քան մեկ միլիոն դրամ։
Խրախուսման այս քաղաքականությունը գործում է նման հաջողություններ գրանցող մեր բոլոր մարզիկների համար՝ նպատակ ունենալով ստեղծել պայմաններ՝ միայն իրենց մարզավիճակի վրա կենտրոնանալու և լավ արդյունքներ գրանցելու համար։
Ամեն անգամ, երբ մեր մարզիկները հաջողություն են գրանցում, ավելանում են այդ մարզաձևով զբաղվել ցանկացող երեխաները՝ ցանկանալով նմանվել մարզիկներին։ Դրանով մեր մարզիկները ոգևորում են մեր երեխաներին, նրանց առաջ մղում դեպի իրենց երազանքներն ու նպատակները»,-նշել է նա։

Նմանատիպ նյութեր
949 դիտում
21:58 12-10-2023
Իսրայելում ՀՀ դեսպանությունում իրականացվում է ՀՀ վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների կամավոր գրանցում
2074 դիտում
19:52 08-05-2018
Պետական գույքի կառավարման վարչության աշխատանքային ծրագրերը 2018թ. նոր հաջողություն են գրանցում
Այս բաժնից
1135 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1237 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1441 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ