4942 դիտում
16:09 16-05-2018
ԱՄՆ-ում գրին քարտերի հազարավոր տերեր ստիպված կլինեն վերադարձնել դրանք միգրացիոն ծառայություն
2018 թվականի մայիսի 14-ից ԱՄՆ քաղաքացիությունը եւ միգրացիայի ծառայությունը (U. S. Citizenship and Immigration Services USCIS) հետ կկանչի մոտ 8543 գրին քարտ՝ դրանք թողարկելիս թույլ տված սխալի համար: Գրին քարտները թողարկվել էին սխալ ամսաթվով եւ փոստով ուղարկվել էին 2018 թվականի փետրվարից: Հետ են կանչվել քարտերը, որոնք տրվել են I-751 ձեւի (ձեւ ԱՄՆ քաղաքացիների ամուսինների համար) հաստատումից հետո:
Քաղաքացիության եւ միգրացիայի ծառայությունը տեղյակ կպահի յուրաքանչյուրին, ով սխալ քարտ կստանա, ինչպես նաեւ՝ նրանց փաստաբաններին, եթե այդպիսիք կան: Բոլոր նրանց, ովքեր ծանուցում կստանան, 20 օրվա ընթացքում պետք է վերադարձնեն գրին քարտերը USCIS-ի տրամադրած վճարված ծրարի մեջ: Փաստաթուղթը կարելի վերադարձնել նաեւ անմիջապես USCIS-ի տեղական ստորաբաժանումներ, հաղորդում է Usa-ն:
Սխալ ամսաթվով քարտը վերադարձնելուց հետո գերատեսչությունը 15 օրվա ընթացքում կուղարկի ճիշտ փաստաթուղթը:
Նմանատիպ նյութեր
3473 դիտում
10:16 15-08-2016
ԱՄՆ-ի 20 խոշոր հյուրանոցներում տասնյակ հազարավոր վճարային քարտերի տվյալների «արտահոսք» է տեղի ունեցել
Այս բաժնից
1099 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
868 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1081 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին