211652_close_icon
views-count3224 դիտում article-date 18:19 29-05-2018

ՀՀ գյուղնախարարն այցելել է CARD հիմնադրամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ու փոխնախարար Արմեն Հարությունյանը այսօր այցելել են «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամ: Հանդիպմանը քննարկվել են գյուղատնտեսական առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման խթանման, տեղական ու արտասահմանյան շուկաներում մրցունակ սննդամթերքի մշակման, արտադրության, վերամշակման և սպասարկման ոլորտներում սննդի որակի և անվտանգության աստիճանի բարձրացման, ինչպես նաեւ կենդանիների գենետիկական հատկանիշների, առողջության և անասնապահության պրակտիկայի բարելավմանն ուղղված հարցեր։ Հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը հանգամանալից ներկայացրել է հիմնադրամի կառուցվածքը և ծրագրերը, որոնք միտված են նվազեցնել գյուղական տարածքներում աղքատությունը` մշակելով ավելացված արժեքով արտադրանքի շղթա, որտեղ ինտեգրվում են կայունության չորս ոլորտներ` տնտեսական, ֆինանսական, տեխնիկական և սոցիալական: Նախարարը նաև շրջել է կենտրոնում, զրուցել աշխատակիցների հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր