43044 դիտում
14:57 02-06-2018
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 28-ամյա քաղաքացիներ
Երեկ՝ հունիսի 1-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ մկանների անոթների վնասումով Բաղրամյան գյուղի ամբուլատոր կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի երիտասարդ տղայի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արմավիր քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Վարազդատ Մ.-ն է։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա կատարվածի մասին ի վիճակի չէ տեղեկություններ հայտնելու։
Արմավիրի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի՝ ժողովրդին հայտնի Կարմիր կամրջի տակ վիճաբանություն է տեղի ունեցել Վարազդատ Մ.-ի և Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Արսեն Ա.-ի միջև, որի ժամանակ Վարազդատ Մ.-ն մարմնի տարբեր մասերում ստացել է սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած հետքեր։
Մինչ ոստիկանները կպարզեին Արսեն Ա.-ի գտնվելու վայրը, նույն օրը, ժամը 12։30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվում, որ մի քաղաքացի նույնպես տեղափոխվել է իրենց մոտ։
Ոստիկանները պարզում են, որ այդ քաղաքացին Հացիկ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Արամ Մ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «աջ ազդրի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։
Ոստիկաններն ունեն կասկածներ, որ Արամ Մ.-ն նույնպես հիվանդանոց է տեղափոխվել նշված վիճաբանության վայրից և վնասվածքը ստացել է Արսեն Ա.-ի կողմից։
Արմավիրի մարզի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Արսեն Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ կասկածյալը հայտնաբերվել է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: