4958 դիտում
21:51 07-06-2018
Արթուր Գրիգորյան. «Գերմանիան մեր երկրի կարևոր և լավագույն գործընկերն է»
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Գրիգորյանը նշել է, որ բարձր է գնահատում Գերմանիայի կառավարության աջակցությունը Հայաստանի տնտեսության զարգացմանը, և համոզմունք հայտնել, որ էներգետիկայի բնագավառում իրականացվող ծրագրերը այսուհետ ևս կլինեն արդյունավետ և շարունակական:
Նախարարը նշել է, որ Գերմանիան մեր երկրի կարևոր և լավագույն գործընկերն է, և հույս հայտնել, որ այդ հարաբերությունները կնշանավորվեն էներգետիկայի բնագավառում նոր նախաձեռնություններով:
Դեսպան Քիսլերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցելու տնտեսական ոլորտում հայ-գերմանական համագործակցության խորացմանը՝ էներգետիկայի բնագավառում օգտագործելով հնարավոր բոլոր հարթակները:
Զրուցակիցները կարևորել են համատեղ իրականացվող Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագիրը, և մտքեր փոխանակել մասնավորապես վերականգնվող էներգետիկայի ու էներգաարդյունավետության համատեղ ծրագրերի հեռանկարների շուրջ:
Նմանատիպ նյութեր
781 դիտում
16:45 28-03-2023
Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի լավագույն գործընկերն է շրջակա միջավայրի պահպանման ոլորտում. Սիմիդյան
1547 դիտում
09:25 22-06-2019
ԱՄՆ-ը Հայաստանի կարևոր գործընկերն է․ ՀՀ արտգործնախարար. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
454 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
403 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
469 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար