211652_close_icon
views-count104059 դիտում article-date 18:33 11-06-2018

Իրականում ինչու է Նունե Եսայանը բնակիչներին հանում տնից. պարզաբանում է երգչուհու փաստաբանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. asekose.am

«Նախ հեռախոսով ոչինչ չեմ մեկնաբանում, երկրորդը` այսօր Ջրվեժում տեղի է ունենալու վտարումը, որին ներկա կլինի իմ ներկայացուցիչը, եվ երրորդ` թեպետ դեռ չեմ որոշել, բայց կարծում եմ, որ օրեր հետո մամուլի ասուլիսով հանդես կգամ ու բոլորին կներկայացնեմ, թե ամեն բան ինչպես է եղել»,- նշեց երգչուհի Նունե Եսայանը` անդրադառնալով փաստաբան Դավիթ Ասատրյանի նամակին, որում մասնավորապես նշվում է. «Գործի նախապատմությունը հետևյալն է․ Ա. Անտոնյանը իր ընտանիքի անդամների հետ բնակվում է մինչ օրս ՀՀ Կոտայքի մարզ գ․ Ջրվեժ, 7-րդ փողոց 14 տուն հասցեումч սկսած 1970թ․-ից։ Հիշյալ տունը կառուցել է Ա. Անտոնյանի ընտանիքը։ Ա. Անտոնյանին մոլորության մեջ 2010թ․-ին շինծու գործարքների հիման վրա բնակարանը օտարել է իր թոռանը՝ Կ․ Կ-ին, իսկ այնուհետև այդ տունը անցել է Նունե Եսայանի սեփականությանը։ Այդ շինծու գործարքներին մասնակից է եղել նաև Ն. Եսայանը»։ [url=http://asekose.am/hy_AM/news/8/266711-irakanoum-incou-e-noune-esayane-bnakicnerin-hanoum-tnic-parzabanoum-e-ergcouhou-pastabane.html]Asekose.am[/url]-ը զրուցել է նաև Նունե Եսայանի ներկայացուցիչ Վազգեն Միրզոյանի հետ: «2014 թ.-ից հետո տունը սեփականության իրավունքով պատկանում է Նունե Եսայանին, իսկ մինչև 2014 թ. եղել է բանկի գրավի տակ: Այդ տանը բնակվող մարդիկ խնդրել են Նունե Եսայանին այդ տունը գնել, որպեսզի բանկն ավելի էժան գնով չվաճառի երրորդ անձի, և այդ տունը կորի: 2014-ին Նունե Եսայանն այդ տունը գնել է բանկից, սակայն այդ նույն թվականից տան բնակիչներն ամեն օր Նունե Եսայանին ասում են, որ կտանք Ձեր գումարը, բայց առ այսօր որևէ գումար չեն տվել: Ստացվում է, որ մարդիկ շարունակում են 4-5 տարի այդ տանը բնակվել, ինչի դիմաց էլ Նունե Եսայանն ասում է, որ իմ գումարը տվեք կամ էլ դուրս եկեք, որ այն վաճառեմ, առավել ևս, որ այս տարիների ընթացքում ոչինչ չեն տվել: Մենք ինքներս մոտ երեք տարի բանավոր ձևով դիմել ենք այդ մարդկանց, տարեսկզբին նաև գրավոր էլ ենք դիմել: Ընդհանուր առմամբ, ստացվում է, որ Նունե Եսայանն ունի անշարժ գույք, որը փաստացի չի կարող տնօրինել»-Asekose.am-ին ասաց Նունե Եսայանի ներկայացուցիչ Վազգեն Միրզոյանը: Փաստաբանն անդրադարձավ նաև մամուլում տարածված նյութին, որում նշվում էր ոստիկանների անօրինական գործողությունների մասին. «Ցանկանում եմ հավաստիացնել, որ որևէ անօրինական գործողություն չկա և չի էլ կարող լինել»։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://asekose.am/hy_AM/news/8/266711-irakanoum-incou-e-noune-esayane-bnakicnerin-hanoum-tnic-parzabanoum-e-ergcouhou-pastabane.html]կայքում[/url]։ Ավելի վաղ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացրել էր փաստաբան Դավիթ Ասատրյանի նամակը՝ ուղղված պատկան մարմիններին.. Մարդ կա, ելել է շալակն աշխարհի, մարդ կա, աշխարհն է շալակած տանում. «Գործի նախապատմությունը հետևյալն է․ Ա. Անտոնյանը իր ընտանիքի անդամների հետ բնակվում է մինչ օրս ՀՀ Կոտայքի մարզ գ․ Ջրվեժ, 7-րդ փողոց 14 տուն հասցեումч սկսած 1970թ․-ից։ Հիշյալ տունը կառուցել է Ա. Անտոնյանի ընտանիքը։ Ա. Անտոնյանին մոլորության մեջ 2010թ․-ին շինծու գործարքների հիման վրա բնակարանը օտարել է իր թոռանը՝ Կ․ Կ-ին, իսկ այնուհետև այդ տունը անցել է Նունե Եսայանի սեփականությանը։ Այդ շինծու գործարքներին մասնակից է եղել նաև Ն. Եսայանը։ Ա. Անտոնյանի ներկայացուցիչը 05․05․2018թ․ հայցադիմում է ներկայացրել Կոտայքի դատարան ընդդեմ նաև Ն. Եսայանի՝ խնդրելով շինծու գործարքի հիման վրա իր տունը վերադարձնել իրեն։ Դատարանը հայցադիմումը ընդունել է վարույթ և որոշում է կայացրել կիրառել հայցի ապահովում՝ այն է, Ն. Եսայանին արգելել հիշյալ տան հետ կապված գործարք կատարել։ Ն. Եսայանին որոշակի գործողություններ արգելելու նպատակով ԴԱՀԿ ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ, որտեղ Ն. Եսայանին արգելվել է տան հետ կապված որևէ գործարք կատարել, այնինչ կենթարկվի վարչական պատասխանատվության։ Ն. Եսայանը 03․05․2018թ․ դիմում է ներկայացրել Կոտայքի ոստիկանության բաժին, որտեղ խնդրել է ՀՀ Կառավարության 797-Ն որոշման համաձայն իրականացնել տան բնակիչների վտարում։ Կոտայքի բաժնի աշխատակիցները հայտնել են Ա. Անտոնյանի ընտանիքի անդամներին, որ ներխուժման վերացումը տեղի կունենա 11․06․2018թ․-ին։ Քանի որ ոստիկանությունը առանց լիազորագրի չի կարող իրականացնել վտարում, Ն. Եսայանը ոստիկանությանն է տրամադրել լիազորագիր գործարք, որը, հիշեցնենք, դատարանի կողմից արգելված էր։ Ա. Անտոնյանի ներկայացուցչի կողմից բազմաթիվ դիմումներ և բողոքներ է ներկայացրել ոստիկանություն, ինչպես նաև Ն. Եսայանին՝ հայտնելով, որ 1.Կոտայքի Դատարանի դատական ակտը պետք է կատարվի և Ոստիկանությունը իրավունք չունի արգելված գործարք լիազորագիր վերցնել Նունե Եսայանից, իսկ Նունե Եսայանը իրավունք չունի լիազորագիր գործարք տալ։ 2.Կոտայքի ոստիկանության աշխատատակիցները լիազորված չեն կատարել որևէ գործողություն, քանի որ առկա է քաղաքացիաիրավական վեճ դատական կարգով։ Եթե ոստիկանությունը շարունակի իրականացնել վտարումը, ապա ոստիկանությունը կանցնի իր լիազորությունները պատճառելով ծանր հետևանքներ։ 3.Արմիկ Անտոնյանի նկատմամբ որևէ գործողություն կատարելու դեպքում Արմիկ Անտոնյանին կարող է առաջացնել մահ, քանի որ Արմիկ Անտոնյանը անգիտակից է, մի շաբաթ է ոչինչ չի կերել և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ 4.ԴԱՀԿ-ի որոշումը պարտադիր է նաև ոստիկանության համար այն առումով, որ ԴԱՀԿ որոշմամբ արգելանք է դրվել Նունե Եսայանի կողմից որևէ գործարք լիազորագիր կատարել իսկ ոստիկանությունը ստացվում է մասնակից է դառնում անօրինականությանը։ 5.Ոստիկանությունը անտեսում է այն փաստը, որ տանը բնակվում են նաև այլ քաղաքացիներ ում չի ծանուցել և չի տրամադրել ողջամիտ ժամկետ, խախտելով ՀՀ Կառավարության 797-Ն որոշման 5-րդ կետը։ 6.Անօրինական է ոստիկանության կողմից ծայրահեղ ծանր անգիտակից վիճակում գտնվող անձին շտապ օգնության մեքենայով տնից հեռացնելու մտադրությունը, որը անձին առևանգելու հատկանիշներ կարող է պարունակել։ 7.Ոստիկանությանը տրամադրված լիազորագիրը առոչինչ է, քանի որ չի կատարվել նոտարական կարգով։ 8.Առկա է բժշկի եզրակացություններ, որոնց համաձայն Արմիկ Անտոնյանի վիճակը ծայրահեղ ծանր է և տեղափոխումը կարող է կյանքին վտանգ պառնալ»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր