211652_close_icon
views-count81610 դիտում article-date 18:18 13-06-2018

Սասուն Միքայելյանի հետ մենք պետության ստեղծման, կայացման և երկրի պաշտպանության համար մեծ ճանապարհ ենք անցել. Մանվել Գրիգորյան

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին այսօր՝ հունիսի 13-ին, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանից պարզաբանում է խնդրել վերջին օրերին իր եւ Երկրապահի հասցեին հնչող մեղադրանքների վերաբերյալ: Մասնավորապես, Ազատամարտիկների դաշինքը հայտարարում է, թե սկսում է Մ. Գրիգորյանին ԵԿՄ ղեկավարումից հեռացնելու գործընթաց, մամուլում հրապարակումներ եղան նաեւ այն մասին, որ Մանվել Գրիգորյանն ու Սասուն Միքայելյանը փոխադարձաբար միմյանց վիրավորել են: - Դուք երկու տարբեր բաներից եք խոսում: Եկեք տարանջատենք: Սասուն Միքայելյանի հետ մենք պետության ստեղծման, կայացման եւ երկրի պաշտպանության համար մեծ ճանապարհ ունենք անցած, դեռ ջոկատների ժամանակից մասնակցել ենք Արցախյան պատերազմին, երկար ճանապարհ ենք անցել: Երկրապահում էլ իրար հետ երկար տարիներ աշխատել ենք: 2004 թվականից, ԵԿՄ 6-րդ համագումարից հետո նա դուրս է եկել Երկրապահից, այլ կառույց են հիմնադրել: Շատերն են գնացել, այլեւայլ կազմակերպություններ ստեղծել: Այսօր Սասուն Միքայելյանը ակտիվ քաղաքականության մեջ է: Հաջողություն եմ մաղթում իրեն: Ես իրեն չեմ ասել՝ ղալաթ է արել, ինքն էլ ինձ չի ասել: Նա ասել է՝ եթե ես իրեն նկատի ունեմ, եթե ես իրեն եմ ասում: Բայց ես էլ պարզ ասել եմ՝ ղալաթ են անում նրանք, ովքեր խոսում են Երկրապահի ղեկավարի փոփոխության մասին: Մի քանի օր առաջ Երկրապահի նախագահության ընդլայնված խորհրդակցությունն էլ կոչ արեց սեւ ու մութ ուժերին զերծ մնալ մարտական ընկերներին գժտեցնելու փորձերից: Այսօր էլ եմ կրկնում՝ մի փորձեք, չի ստացվելու: Իսկ էդ ազատամարտիկների դաշինք կոչվածն ով են, ինչ են, ես չգիտեմ: Ասում են՝ Մելքոնյան Գագոն է: Նա Երկրապահի հետ ի՞նչ կապ ունի, ի՞նչ կապ է ունեցել: Իրենցը հատուկ գունդ էր, իրենց օրը նշում էին ու վերջ: Այսօր մենք Երկրապահում հսկայական աշխատանք ենք տանում՝ զոհվածների, անհայտ կորածների, հաշմանդամների ընտանիքներին ենք օգնում, հարյուրավոր հուշարձաններ ենք կառուցում, կենդանացնում ենք Ջուղայի խաչքարերը ՀՀ բոլոր տարածքներում, Արցախի վարչական շրջաններում եւ Սփյուռքում, շարունակում ենք լինել բանակի ռեզերվ, ցանկացած ակնթարթի պատրաստ ենք հայտնվել խրամատում, մարտական հենակետերում, ինչպես դա արեցինք ապրիլյան պատերազմի օրերին: Հայաստանի, Արցախի սահմանամերձ բնակավայրերում, զորամասերում, առաջնագծում Երկրապահը լինում է շարունակաբար եւ անընդհատ: Երկրապահը Վազգեն Սպարապետի գաղափարների հետնորդն է եւ կրողը: Մենք իրականացնում ենք Սպարապետի ծրագրերը: Նա ասում էր, որ հայ երեխան պետք է դպրոցից իմանա, թե ինքն ով է, որտեղից է գալիս, ինչ առաքելություն ունի, ուր է գնում: Դրա համար էլ կայացրել ենք երկրապահական եռասերունդ ընտանիքը: Երկրապահը դրանց ճանաչած, պատկերացրած կառույցը չի, որ կարող է օգտագործվել քաղաքական նկատառումներով: Պատանի, երիտասարդ երկրապահների հետ դասընթացներ ենք կազմակերպում: Պատանիների ճամբարում արդեն չորրորդ հերթափոխն է, ամեն հերթափոխում 450 երեխա, որից 100 երեխա Արցախի տարբեր շրջաններից, 250-ը՝ Հայաստանի տարբեր մարզերից, 100-ն էլ տարբեր զորամիավորումների սպաների երեխաներ: Ով ինչով կարող է թող օգնի: Եթե հայրենասեր են, եթե լավ բան են ուզում, թող օգնեն՝ անենք: Եթե չէ, թող իրենք անեն: Եւս անգամ խորհուրդ ենք տալիս թաքնված, այլոց թիկունքում պախկվածներին՝ ձեռքերդ հեռու Երկրապահից, ազատամարտիկներից, մարտական ընկերներից:

Նմանատիպ նյութեր