5951 դիտում
11:13 15-06-2018
Ե՞րբ բանկերը կորոշեն զիջել անհուսալի անձանց տույժ-տուգանքները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային ժողովն առաջիկայում կքննարկի Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է համաներում կիրառել անհուսալի վարկառուների տույժ-տուգանքների պարտավորությունների գծով:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիներից բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում: Բոլոր այն քաղաքացիները, որոնք համարվում են անհուսալի վարկառու, ունեն տույժեր, տուգանքներ, հետաքրքրվում են` արդյոք իրենք կարող են օգտվել այս հնարավորությունից, թե ոչ: Պարզվում է` առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները ևս պատրաստակամ են ներելու այդ տույժերը: Ըստ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի` այս հարցը բավական բազմակողմանի ու խորությամբ քննարկվել է ՀՀ կառավարությունում:
Արդյունքում կառավարության վերջին նիստում հավանության արժանացավ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրինագիծը: Ըստ այդմ` երբ բանկերը որոշում կկայացնեն զիջել նշյալ ֆիզիկական անձանց մինչև 2018 թվականի մայիսի 31-ը ֆիզիկական անձանց տրված և անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերը և տուգանքները, չեն ունենա որևէ հարկային հետևանք»:
[b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
41738 դիտում
16:52 21-05-2018
Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները կվերանան օրենսդրական փոփոխությունների արդյունքում. ԿԲ նախագահ
45898 դիտում
09:53 13-06-2018
Ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները կզրոյացվեն, արդեն կա որոշում. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
1087 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1120 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»