1242 դիտում
13:45 23-12-2019
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը գյուղոլորտի պատասխանատուների հետ ամփոփել է ընթացիկ ծրագրերի արդյունքները
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ստորաբաժանումների ղեկավարների հետ`գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացիկ արդյունքներն ամփոփելու և 2020 թվականին նախատեսվող նոր նախաձեռնությունները քննարկելու նպատակով:
Հանդիպման սկզբում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը համառոտ անդրադարձել է 2019 թվականին մեկնարկածպետական օժանդակության ծրագրերին, որոնք միտված են ապահովել գյուղատնտեսական գործունեության բարձր արդյունավետություն և խթանել ագրարային ոլորտի հետագա զարգացումը: Նոր նախաձեռնությունների թվում փոխնախարարը հատկապես կարևորել է 2019-2023թթ. ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման, 2019-2024թթ. տավարաբուծության զարգացման, փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման, փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրերը:
Առանձին անդրադարձ է կատարվել ՀՀգյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությանը և գործողությունների պլանին,միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացիկ աշխատանքներին: Իր խոսքում նախարարի տեղակալը մատնանշել է նաև գործող մի շարք ծրագրերում իրականացված փոփոխությունները, որոնք կնպաստեն այդ ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:
Նախարարության կողմից մշակված և առաջիկայում նախատեսվող ծրագրերի թվում Ա․ Քամալյանը, մասնավորապես, նշել է ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) համարակալման և հաշվառման ծրագիրը, որն ուղղված է հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվական բազայի ստեղծմանը, հանրապետության ողջ տարածքով ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկմանը և հետագծելիության բարելավմանը, կայուն հակաանասնահամաճարակային իրավիճակի, ինչպես նաևսննդամթերքի անվտանգության ապահովմանը:
Ընդգծելով թիմային աշխատանքի կարևորությունը` փոխնախարարը վստահություն է հայտնել, որ նախարարության ստորաբաժանումների համատեղ ջանքերով և համակարգված աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի գյուղատնտեսության ոլորտում հասնել ավելի բարձր արդյունքների:
Նմանատիպ նյութեր
682 դիտում
22:36 31-03-2020
Առցանց խորհրդակցություն է անցկացվել մարզպետարանների գյուղոլորտի պատասխանատուների հետ
3045 դիտում
13:01 29-01-2018
Գյուղոլորտի նոր ծրագրերի առաջին արդյունքներն ու սպասելիքները. գյուղտեխնիկայի լիզինգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»