211652_close_icon
views-count35708 դիտում article-date 10:26 21-06-2018

ՊՆ-ն պահանջվող փաստաթղթերը տրամադրում է գեներալ Մանվել Գրիգորյանի գործը քննող մարմնին, «168 ժամ».

«168 ժամ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանի գործով քննող մարմինն ամեն օր Պաշտպանության նախարարությունից տեղե­կատվություն և փաստաթղթեր է պահանջում պարզելու ամառանոցում ԱԱԾ-ի հայտնաբերած սննդի, հագուստի և այլ պարագաների մատակարարման աղբյուրը։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեր թղթակ­ցի հետ զրույցում նշել է, որ պահանջվող ամբողջ տեղեկատվությունը տրամադրվում է ՊՆ-ի կողմից։ Մեր հարցին, թե ՊՆ ո՞ր ստորաբաժանումն է պատասխանատու բաշխումների համար, Ա.Հովհաննիսյանը պա­տասխանել է, որ, ինչպես օրեր առաջ է ասել, ամեն ինչ կախված է նրանից, թե այդ իրերը որտեղից են հայտնվել։ Ըստ նրա՝ ԵԿՄ-ն այդ իրերն ու առարկաները ստացել է տարբեր ճանապարհներով, այդ թվում՝ նաև պաշտպանու­թյան բանակից, երբ 2016 թ. մի քանի ամիս կամավորական միության անդամներով կազմել էր ստորաբաժանում և Արցախում մարտական հերթապահություն էր կատարում. «Հիմա մենք հստակ գիտե՞նք՝ արդյոք այդ պահածոները որ թվին և որ մատակարարված խմբաքանակից են։ Չգիտենք։ Երբ քննող մարմինը դա կհասկանա, հարց կտա, մենք կպատասխանենք։ Իրենք օրական ինչ-որ փաստաթղթեր պահանջում են և հստակ ստանում են այդ պատաս­խանները, թե տարեկան ինչ է տրվել, ոնց է տրվել և ինչ հրամաններով է տրվել»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր