211652_close_icon
views-count1542 դիտում article-date 10:20 29-11-2020

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի շահառու դառնալու համար պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու համար չկա ժամկետի սահմանափակում․ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ

ՀՀ-ում Արցախի կառավարության շտաբը տեղեկացնում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի շահառու դառնալու համար պահանջվող փաստաթղթերի հավաքագրման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում (Մարզերում՝ մարզպետարանների կամ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, Երևանում՝ վարչական շրջանի աշխատակազմերի միջոցով (թաղապետարաններ)) և Արցախի Հանրապետությունում (ԱՀ Պաշտպանության Բանակի միջոցով (սոցպաշտպանության բաժին)): Միևնույն ժամանակ եթե ցանկանում եք ինքնուրույն հավաքագրել փաստաթղթերը, ապա կարող եք ծանոթանալ հատուցումների տրամադրման կարգին և դիմել համապատասխան մարմիններին: Տեղեկացնում ենք, որ չկա որևէ ժամկետ հատուցման դիմում ներկայացնելու համար»:

Նմանատիպ նյութեր