211652_close_icon
views-count40183 դիտում article-date 09:40 28-06-2018

ՔՊ–ական մարզպետը բազմաբնակարան շենք ունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 1-ին Կոտայքի մարզպետի պաշտոնը ստանձնած Ռոմանոս Պետրոսյանը օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Պետրոսյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բազմաբնակարան բնակելի շենք ու հողամաս: Նրան է պատկանում նաև «BMW X5 3.0 I» մակնիշի ավտոմեքենան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ մարզպետն ունեցել է փոխառություններ և բաժնեմաս՝ համապատասխանաբար 300 հազար ու 60 հազար դրամ արժողությամբ: Դրամական միջոցները հունիսի 1-ի դրությամբ եղել են 350 հազար դրամի չափով, իսկ եկամուտները՝ 588 հազար դրամի չափով: Վերջինը ստացվել է աշխատավարձից: Ռոմանոս Պետրոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, նախորդ տարի եղել է Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքի ԱԺ պատգամավորական թեկնածու»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր