211652_close_icon
views-count33688 դիտում article-date 09:08 29-06-2018

Այլ արագաչափերի գործունեությունը կդադարեցվի՞․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ դադարեցվում են նաեւ 60 կմ/ժ+10 սահմանափակմամբ արագաչափերի գործունեությունը: Այս լուրն ուղղակի «ռումբի» ազդեցություն թողեց՝ առաջացնելով մեծամասնության զայրույթը՝ այն պատճառաբանությամբ, որ առանց այդ էլ վերջին շրջանում գնալով սանձարձակ են դառնում որոշ վարորդներ, իսկ նման որոշումն ընդհանրապես լուրջ վտանգներ կառաջացնի: Դիմեցինք ոստիկանություն՝ փորձելով հասկանալ, թե որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը: Ոստիկանության լրատվական ծառայությունից «Փաստին» տեղեկացրեցին, որ նման որոշում կայացնելու դեպքում իրենք պաշտոնապես հանդես կգան հաղորդագրությամբ: Այսինքն, նման հնարավորությունը չի՞ բացառվում, հարցրեցինք: «Արդեն ասացինք»,–պատասխանեցին լրատվականից: Հիշեցնենք, որ ոստիկանությունը որոշ ժամանակ առաջ որոշում էր կայացրել դադարեցնել 60 կմ/ժ արագությունից ցածր սահմանափակումների (40, 50) դեպքում խախտումներն արձանագրող արագաչափերի գործունեությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր