Իսրայելը բոյկոտել է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով հերթական նիստը
Իսրայելի պատվիրակությունը բոյկոտել է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հերթական նիստը, հաղորդում է Ria Novosti-ն։
«Իսրայելն իրազեկել է ինձ այն մասին, որ չի մասնակցելու նիստին»,-նիստի մեկնարկին ասել է խորհրդի նախագահ Վոիսլավ Շուցը։
Համընդհանուր պարբերական վերանայումը մեխանիզմ է, որի շրջանակներում տարեկան 4 անգամ անցկացվում է մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի 193 անդամ պետությունների կողմից ստանձնած պարտավորությունների կանոնավոր վերանայում։