211652_close_icon
views-count1407 դիտում article-date 09:53 20-03-2015

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բոյկոտել են Ղրիմում մարդու իրավունքներին նվիրված նիստը

ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամներ Ռուսաստանը և Չինաստանը, ինչպես նաև խորհրդի անդամներ Վենեսուելան և Անգոլան հրաժարվել են մասնակցել Ղրիմում մարդու իրավունքների վերաբերյալ քննարկմանը: Ինչպես հաղորդում է Interfax-ը, նիստն անցկացվել է Լիտվայի նախաձեռնությամբ, որին մասնակցել են ոչ միայն կազմակերպության անդամ երկրները, այլ նաև այլ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ավելի վաղ ռուսական պատվիրակությունը նիստն անվանել էր հակաարդյունավետ և սադրիչ, որը չի մտնում Անվտանգության խորհրդի իրավասությունների շրջանակում:

Նմանատիպ նյութեր