2512 դիտում
17:52 11-07-2018
Բանակցություններն ընթանում են երկու հարթությունում. Շավարշ Քոչարյանը՝ Արցախյան հիմնահարցի մասին
«Փաստը փաստ է, որ ինքը մեկնել է, մասնակցելու է, և կարծում եմ՝ դա շատ կարևոր է: Եկեք արդյունքներով դատենք, եթե մտավախություններով առաջ շարժվես, որևէ քայլ չպետք է անես»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառբալով Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի վարչապետի մասնակցությանը:
Շավարշ Քոչարյանը հիշեցրել է, որ Բրյուսելում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
«Երբ որ մենք խոսում ենք արտգործնախարարների հանդիպման մասին՝ կապված Արցախյան հիմնահարցի հետ, մենք միշտ պետք է հիշենք, որ այդ հանդիպումները, բանակցություններն ընթանում են երկու հարթությունում: Մի հարթությունը՝ փորձել առաջընթաց ապահովել բանակցային գործընթացում: Ցանկացած քաղաքացու համար ակնհայտ է, անզեն աչքով երևում է, որ այս պարագայում այդ ուղղությամբ առաջընթաց սպասելն անհնար է՝ դատելով այն հայտարարություններից, որոնք արվում են Բաքվի կողմից: Երկրորդ հարթությունը՝ թույլ չտալ, որ վերսկսվեն ռազմական գործողությունները»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
2772 դիտում
09:38 04-02-2017
Հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումները ընթանում են կուլիսային հարթությունում. «Ժողովուրդ»
2519 դիտում
14:29 13-03-2019
Արցախյան հիմնահարցի լուծումը պետք է փնտրել ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա. Արմեն Սարգսյան
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»