211652_close_icon
views-count30422 դիտում article-date 19:44 14-07-2018

Սահմանապահ զինվորների համար ջրատար ուսապարկեր ձեռք բերելու հանգանակություն է սկսվել

Սիրելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով անընդհատ բարձրացող ջերմաստիճանը, այսօր ամենաշատ սպառվող ապրանքներից մեկը ջուրն է: Վերջին շրջանում բոլորը խոսում են Ադրբեջանի հետ սահմանի մի շարք ուղղություններով տեղի ունեցող գործողություններից՝ Նախիջևանի, Տավուշի, Գեղարքունիքի և Արցախի մարզերի ուղղությամբ: Արդյունքում առաջին ուղղությամբ հայկական բանակը տեղադրել և շարունակում է տեղադրել բազմաթիվ նոր դիրքեր: Հաշվի առնելով զինվորական ծառայության առաձնահատկությունները և բարդությունները, բնակլիմայական պայմանները, գնալով ուժեղացող շոգ պայմանները, առաջարկում ենք ինչպես նման դիրքերի, այնպես էլ Արցախի առանջագիծը հսկող զինվորների համար կազմակերպել դրամահավաք-հանգանակություն և գնել, ջրատար ուսապարկ դաշտային թվային քողարկմամբ (նկարում), որոնք զինվորները կարող են կրել հենց զրահաբաճկոնի տակից-վրայից։ Գնված իրերը դիրքեր և զինվորներին հասցնելը կիրականացնենք անձամբ: Ծրագրի ամբողջ ընթացքում ամենօրյա ռեժիմով կտրվի ֆինանսական անվանական [url=https://www.banak.info/p/water-bags-report.html]հաշվետվություն[/url], իսկ զինվորներին փոխանցելուց հետո կտրվի նաև ֆոտո և վիդեո ռեպորտաժ։ Դրամահավաքին կարող եք մասնակցել ինչպես գումարը փոխանցելով անձամբ առձեռն տարբերակով, այնպես էլ՝ բանկային օնլյան փոխանցման այլ միջոցներով։ Հ.Գ Մի բողոքեք որ սառնարանի ջուրը կամ սառույցը վերջացել են, քանի որ տղերքը այդտեղ խմում են արևի տակ գտնվող գրեթե եռման ջուրը չանից: Հարգանքներով՝ Հանուն հայ զինվորի ՀԿ նախագահ՝ Դավիթ Թորոսյան [b]4578 8900 0019 6558 Քարտային հաշիվ, Ինեկո բանկ Artur Azibekyan Idram 434278565 Davit Torosyan Արտերկրից փոխանցումներ կատարելու համար կարող եք օգտագործել նշված միջոցները, սեղմելով արժույթի վրա։ EUR USD RUR Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ Դավիթ Թորոսյան՝ «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ +374 95 035334 Արթուր Ազիբեկյան՝ «Հանուն հայ զինվորի» ՀԿ փոխնախագահ +374 98 108897 ԱՄՆ-ում բնակվողները հարցերի դեպքում կարող են զանգահարել՝ Գոհար Փիլիպոսյան՝ «Հանուն հայ զինվորի» ՀԿ կամավոր, հեռ․՝ 3236461114[/b]

Նմանատիպ նյութեր