67002 դիտում
23:42 14-07-2018
Երևանում ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ջոկի հրամանատարն ու սերժանտը փրկել են 23-ամյա աղջկա կյանքը
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ հուլիսի 14-ին, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները Կիևյան կամրջի վրա կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:00-ի սահմաններում, աշխատանքի մեկնելիս ՌՈ N զորամասի ջոկի հրամանատար Արա Վարդանյանն ու զորամասի սերժանտ Դավիթ Սեդրակյանը նկատում են, որ մի աղջիկ անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը:
Ա. Վարդանյանն ու Դ. Սեդրակյանը շատ ճիշտ կողմնորոշվելով, կարողանում են կանխել այդ աղջկա ինքնասպանությունը:
Նրան կամրջի վտանգավոր եզրագծից անցկացնում են անվտանգ վայր, որից հետո ահազանգում են Երևանի 1-03 շտապօգնություն:
Արդեն ժամանած բժիշկները պարզում են, որ այդ աղջիկը գտնվելիս է եղել ոչ սթափ վիճակում:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ՌՈ ծառայողների կողմից փրկվածը 23-ամյա Ծովինար Բաբայանն է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: