211652_close_icon
views-count29105 դիտում article-date 12:08 24-07-2018

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են «06»-ն ու «07»-ը. 90-ամյա ուղևորուհին տեղափոխվել է Սպիտակի հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 22-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 20։00-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի Արևշատ գյուղի բնակիչ՝ 21-ամյա Վիրապ Սարգսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 11 ԼԼ 540 համարանիշի և Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ՝ 58-ամյա Հովհաննես Խաչատրյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 TF 879 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման արդյունքում 06-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, իսկ 07-ը էլ առաջ ընթանալով՝ բախվել է ծառերին։ Վթարի հետևանքով 07-ի ուղևորուհի՝ վարորդի համագյուղացի, 90-ամյա Հոռոմսին Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր