16346 դիտում
22:04 24-07-2018
Շիրակի մարզում 28-ամյա վարորդը Volkswagen Golf-ով բախվել է ծառերին․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ 28-ամյա Եղիա Գրիգորյանն իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 PA 930 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի - Ամասիա ավտոճանապարհի 5․5 կմ հատվածում դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառերին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ե․ Գրիգորյանն ու ուղևոր՝ 26-ամյա Մարիա Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։
Տեղում աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
35907 դիտում
18:10 18-08-2022
Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Volkswagen Golf-ն ու Volkswagen Vento-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ