211652_close_icon
views-count36057 դիտում article-date 17:27 25-07-2018

Ճանապարհային ոստիկանությունն ամառվա այս տապին իրականացրեց «Սառը ցնցուղ» օպերացիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 25-ին, Երևանի ճանապարհային ոստիկանությունն ամառվա այս տապին իրականացրեց «Սառը ցնցուղ» օպերացիան։ Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 30-ից ավելի տրանսպորտային միջոց, որոնց մի մասի վարորդները չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական, իսկ մի մասն էլ իրենց դնելով «կինոյի տղու տեղը»՝ մայրաքաղաքում ամենավերջին՝ ժամանակակից Mercedes-ներով փողոցները չափչփում էին՝ ավտոմեքենաների վրա չունենալով համարանիշներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլոր օրինախախտ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Ճանապարհային ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն երթևեկության կանոնները, հակառակ դեպքում, անկախ վարորդի վարած ավտոմեքենայից, սեփականատիրոջ ով լինելուց, օրինախախտները «խոնարհվելու են ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկի առաջ»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ որոշ վարորդներ սխալ են հասկանում ճանապարհային ոստիկանների բարի կամքը, այն է՝ թեթև խախտումների համար ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով վարորդները ներվում են, սակայն որոշ վարորդներ «թեթև» բառի տակ, երևի, ուրիշ բան են հասկանում, ու նման վարորդների դրամապանակը ճանապարհային ոստիկանները մեծ սիրով կթեթևացնեն, այն է՝ ոչ թե գումարը կվերցնեն ու բաց կթողնեն, այլ կարձանագրեն խախտումը, և այդ «վայ» վարորդները երկար ժամանակ մաշած դրամապանակով կզվռնեն փողոցներում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր