18160 դիտում
21:09 25-07-2018
ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը վայր է դրել լիազորությունները. Նոր ընտրությունը կլինի սեպտեմբերին․ News.am
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մնացել է առանց նախագահի. ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է այս տարվա հուլիսի 1--ին:
Ռոբերտ Նազարյանը [url=https://news.am/arm/news/463447.html]NEWS.am[/url]-ի հետ զրույցում նշեց, որ ինքը նշանակվել էր 5 տարի ժամկետով, որը լրացել է եւ ինքը վայր է դրել լիազորությունները:
Նրա խոսքով, նոր Սահմանադրության համաձայն հանձնաժողովի նախագահին ընտրելու է Ազգային ժողովը վարչապետի ներկայացմամբ: Նախկինում ներկայացնում էր վարչապետը, նշանակում էր՝ ՀՀ նախագահը:
Հարցին, եթե իր թեկնածությունը ներկայացվի հանձնաժողովի նախագահի պաշտոնում, կհամաձայնի՞, Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Եթե նման առաջարկ լինի, իհարկե, կմտածեմ»:
Նշենք, որ քանի որ Ազգային ժողովն արձակուրդում է, ապա առնվազն մինչեւ սեպտեմբեր ՀԾԿՀ-ն կաշխատի առանց նախագահի:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
835 դիտում
20:09 05-02-2025
Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները
544 դիտում
20:04 05-02-2025
ՀՀ ԱԳ նախարարությունում մեկնարկել է 2025 թ. ՄԱԿ-ի մոդել համաժողովը
1264 դիտում
19:41 05-02-2025
Մահացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արմեն Կիրակոսյանը