29737 դիտում
21:15 29-07-2018
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են 06-ն ու 03-ը, որոնք հայտնվել են ճանապարհից դուրս՝ բախվելով քարերին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 16:30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 23կմ հատվածում՝ Հայրավանք գյուղի վարչական տարածքում բախվել են Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 20-ամյա Ռաֆայել Մանուկյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 23 ՕՕ 010 համարանիշի և Հայրավանք գյուղի բնակիչ, 38-ամյա Կառլեն Համբարձումյանի վարած ՎԱԶ-2103 մակնիշի 34 PQ 554 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Մանուկյանի ուղևոր, համագյուղացի, 53-ամյա Հովիկ Աթեյանը և 03-ի վարորդ Կ. Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատել է նաև նույն վաշտի հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ Հարություն Մկրտչյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման արդյունքում 2 ավտոմեքենաները միասին դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել հսկայական քարերի վրա:
Նրանց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Գավառի հրշեջ-ծառայողները, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+