14437 դիտում
23:18 30-07-2018
Իրանի արժույթը կրկին արժեզրկվել է․ 112 հազար ռիալ՝ 1 դոլարի դիմաց․ «Ամերիկայի ձայն»
Իրանական արժույթը` ռիալը, կտրուկ արժեզրկվել է դոլարի նկատմամբ այս օրերին՝ ոչ պաշտոնական շուկայում հասնելով 112 հազարի մեկ դոլարի դիմաց: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4506087.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Հայտնի է, որ մեկ շաբաթ անց վերականգնվում են ամերիկյան այն պատժամիջոցները, որոնք դադարեցվել էին 2015 թվականին Իրանի հետ կնքված համաձայանգրի արդյունքում: Պատժամիջոցները սահմանված են Իրանի կողմից դոլարի, ոսկու, ածխի և արդյունաբերության մեջ բարձրագույն տեխնոլոգիաների գնման դեմ:
Իրանական արժույթի արժեզրկումը սկսել է ապրիլ ամսից՝ թուլացնելով երկրի տնտեսությունը: Արդյունքում գրանցվել են բողոքի ցույցեր:
Վերլուծաբանների կարծիքով Իրանը հույս ունի օգտվել Եվրամիության ու ԱՄՆ-ի միջև միջուկային համաձայնագրի հարցում անհամաձայնությունից: Այս պահին դեռևս ԱՄՆ-ի վաղեմի դաշնակից Եվրոպան այս հարցում հակված է պաշտպանել Իրանին:
Նմանատիպ նյութեր
1806 դիտում
08:17 18-11-2014
Դրամն արժեզրկվել է դոլարի և եվրոյի նկատմամբ. 168 ժամ
2173 դիտում
08:41 11-12-2015
Նավթի գնի նվազմանը անմիջապես արձագանքեց Ռուսաստանի շուկան, որտեղ ռուբլին կրկին սկսեց արժեզրկվել. «Ժողովուրդ»
3970 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
502 դիտում
11:10 19-10-2024
Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան
700 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ
628 դիտում
23:00 18-10-2024
Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ