3694 դիտում
10:01 03-08-2018
Գևորգ Պետրոսյանը երեկ չի մասնակցել ԲՀԿ նիստին. կուսակցությունում պառակտումներ են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում պառակտումների պատճառ են դարձել: ԲՀԿ քաղխորհրդի նիստում որոշվել է՝ ավագանու ցուցակը գլխավորելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Երեկ` ուշ երեկոյան, սակայն, ԲՀԿ խմբակցության պատգամավորներից Գևորգ Պետրոսյանը հայտարարություն էր տարածել՝ դժգոհելով կուսակցության որոշման դեմ: Ըստ նրա` ավագանու ցուցակը Նաիրա Զոհրաբյանի կողմից գլխավորելը էապես նվազեցնում է ընտրություններում ԲՀԿ հաջողության հնարավորությունները:
Միաժամանակ Պետրոսյանը նշել է, որ եթե Ծառուկյանի ղեկավարած թիմում «առանցքը Նաիրա Զոհրաբյանն է, ես այդտեղ անելիք չունեմ…»:
Գ. Պետրոսյանից հավելյալ մեկնաբանություններ ստանալ մեզ չհաջողվեց. հեռախոսն անհասանելի էր, անպատասխան մնացին նաև մեր հաղորդագրությունները: Իսկ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել` ասելով. «Իմ կողմից այդ հայտարարությանը որևէ մեկնաբանություն չի լինելու»:
Մեզ հայտնի դարձավ, որ Պետրոսյանը երեկ ներկա չի գտնվել ԲՀԿ քաղխորհրդի նիստին, վերջերս նորմալ հարաբերություններ է ունեցել Նաիրա Զոհրաբյանի հետ, թեև ավելի վաղ, երբ Զոհրաբյանը ԲՀԿ նախագահն էր, նրանց մեջ տևական ժամանակ «պատերազմ էր»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2309 դիտում
10:37 19-03-2021
Ինչ փոփոխություն է առաջարկում ԲՀԿ-ից հերթական անգամ դուրս եկած Գևորգ Պետրոսյանը. «Ժամանակ»
Այս բաժնից
607 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
850 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2182 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ