34784 դիտում
15:08 03-08-2018
Ավտովթար Կոտայքի մարզում. Նոր Գյուղ գյուղի սկզբնամասում բախվել են Mercedes-ն ու «06»-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Նոր Գյուղ գյուղի սկզբնամասում բախվել են Նոր գյուղի բնակիչներ՝ 58-ամյա Միսակ Հակոբյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 19 ԼՏ 771 համարանիշի և 62-ամյա Մաթևոս Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 34 VF 239 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մ. Հակոբյանի ուղևոր՝ համագյուղացի, 16-ամյա Գագիկ Մաթևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-դ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ։
Տեղում աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+