3746 դիտում
16:03 05-08-2018
Մաքքեյնը Ռուսաստանի դեմ ներկայացրել է նոր պատժամիջոցների նախագիծ՝ ռուսական ագրեսիան զսպելու համար
Ամերիկացի սենատորները պատրաստել են օրինագիծ, որով կխստացնեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնի խոսքով՝ դա ռուսական ագրեսիայի և ժողովրդավարության վրա նրա հարձակման պատասխանն է: Այս մասին հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Երկու կուսակցությունների սենատորների խումբը հայտարարել է նոր օրինագծի մասին, որը, նրանց խոսքով, կուժեղացնի ճնշումը Ռուսաստանի վրա՝ ի պատասխան ամերիկյան ընտրություններին Մոսկվայի միջամտության, Սիրիայում նրա գործողությունների և Ղրիմի բռնակցման:
«Մեր հետախուզությունը մշտապես նախազգուշացրել է, որ Պուտինը շարունակում է միջամտել մեր ընտրություններին և քաոս ստեղծել: Այդ գրոհները կաճեն այնքան ժամանակ, մինչև նրան չստիպեն պատասխան տալ դրանց համար: Գործընկերներիս հետ ես ներկայացրել եմ նոր պատժամիջոցներ՝ զսպելու համար ռուսական ագրեսիան և պաշտպանելու համար մեր ժողովրդավարությունը»,- գրել է Մաքքեյնը Twitter-ում:
Դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսն էլ նշել է, որ խոսքը նոր քայլի մասին է, որի նպատակն է Պուտինին ստիպել հասկանալ, որ «ԱՄՆ-ը այլևս չի հանդուրժելու նրա պահվածքը»:
Նմանատիպ նյութեր
13246 դիտում
22:08 28-01-2022
«Ես ի՞նչ է, արժանի չե՞մ պատժամիջոցների». Լավրովը կատակով է արձագանքել իր դեմ պատժամիջոցների մասին հարցին
16153 դիտում
22:54 17-07-2020
ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախագիծ է ներկայացվել
Այս բաժնից
1054 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2859 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1000 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում