211652_close_icon
views-count973 դիտում article-date 16:59 13-04-2023

Կոչ եմ արել չեխ գործընկերներին՝ գործադրել հնարավոր ջանքերը Ադրբեջանի ագրեսիան զսպելու ուղղությամբ. Արթուր Հովհաննիսյան

Որպես Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր նամակով դիմել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի իշխող խմբակցության և Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդային։

«Ներկայացրել եմ տեղեկություններ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացրած հերթական սադրանքի վերաբերյալ։

Կոչ եմ արել չեխ գործընկերներին՝ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիան զսպելու ուղղությամբ»,- Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Հովհաննիսյանը։

Նմանատիպ նյութեր