6059 դիտում
21:16 09-08-2018
Յուրի Խաչատուրովին փոխարինողի անունը դեռևս չի քննարկվել․ Դավիթ Տոնոյան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինողի անունը դեռևս չի քննարկվել, և մինչ այդ պետք է որոշ գործընթացներ իրականացվեն: [url=https://armenpress.am/arm/news/943365.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Յուրի Խաչատուրովին փոխարինողի անուն դեռևս չի քննարկվել, և այս պահին նա շարունակում է իր գործունեությունը: Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել, որ որոշ պրոցեդուրաների և կոնսուլտացիաների գործընթաց է սկսվել: Այդ ամենից հետո կլինեն թեկնածության վերաբերյալ քննարկումներ»,- նշեց Տոնոյանը:
Հարցին, արդյոք ՀԱՊԿ-ում Հայաստանի կողմից առաջարկվող նոր թեկնածուն կմերժվի՞, թե՞ ոչ, նախարարն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոլեգիալ՝ կոնսենսուսով:
Նմանատիպ նյութեր
19172 դիտում
11:53 20-11-2020
Դավիթ Տոնոյանը հրաժարական տվեց. հայտնի է նրան փոխարինողի անունը․ «Առավոտ»
3961 դիտում
14:51 16-10-2015
Բիբինը ազատվեց աշխատանքից․ հայտնի է նաեւ նրան փոխարինողի անունը
11483 դիտում
08:38 13-03-2018
Ապրիլի 9-ից հետո նախարարներ են փոխվելու. հայտնի է Արմեն Ամիրյանին փոխարինողի անունը. «Իրատես»
Այս բաժնից
874 դիտում
12:37 20-10-2024
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը «Մարդկային իրավունքների պաշտպան» մրցանակը կշնորհի Ռուբեն Վարդանյանին
676 դիտում
12:24 20-10-2024
Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի նիստը
766 դիտում
11:59 20-10-2024
Պետությունը մշտապես գյուղացու կողքին է․ Գևորգ Պապոյանը շնորհավորել է Գյուղատնտեսության աշխատողի օրը