Ինդոնեզիայում օդանավի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել. 12-ամյա երեխան ողջ է մնացել
Ինդոնեզիայի Պապուա նահանգում ոչ մեծ օդանավի կործանման հետևանքով ողջ է մնացել մեկ երեխա, օդանավում եղած մնացյալ 8 մարդիկ զոհվել են: Այս մասին հայտնում է Assoсiated Press-ը՝ վկայակոչելով փրկարարներին:
Նշվում է, որ երեխային հոսպիտալացրել են: Մնացյալ 6 ուղևորներին և անձնակազմի 2 անդամին մահացած են գտել:
Dimonin Air մասնավոր ընկերությանը պատկանող 1-շարժիչանի Pilatus PC-6 օդանավը ռադարներից կորել էր օգոստոսի 11-ին: Այն թռիչք էր իրականացնում Պապուայի երկու շրջանների միջև: Հետագայում հայտնի էր դարձել, որ օդանավը կործանվել է Օքսիբիլ օդանավակայանի մոտ: Վթարի պատճառները պարզվում են: