Հայտնաբերվել է՝ մեկ գիշերում Երևանում բուքմեյքերական կենտրոնների գլխին «սև ամպեր բերած» 45–ամյա տղամարդը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների հետ ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 45-ամյա Արիգ Տ-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Կասյան փողոցի թիվ 8 և Բաղրամյան պողոտայի թիվ 56 հասցեներում գործող բուքմեյքերական գրասենյակների դռան ապակիները քարով դիտավորյալ կոտրելու մեջ:
Պարզվել է նաև, որ նա այդ օրը նմանատիպ եղանակով կոտրել է նաև Նաիրի Զարյան փողոցի թիվ 1/9 հասցեում գործող մեկ այլ բուքմեյքերական գրասենյակի մուտքի ապակյա դուռն ու դրա կողային հատվածները:
Նույն օրը նա կոտրել է նաև Մաշտոցի պողոտայի 37/2 հասցեում գործող բուքմեյքերական կենտրոնի գրասենյակի մուտքի դռան և աշխատասենյակների պատուհանի ապակիները:
Այդ օրը նա կոտրել է նաև Ամիրյան 18/2 հասցեում գործող բուքեմյքերական գրասենյակի աշխատասենյակի պատուհանի ապակին, այնուհետև քարով կոտրել է ներսում եղած հեռուստացույցը և այլ իրեր:
Նմանատիպ եղանակով նա նույն օրը կոտրել է նաև Կոմիտասի պողոտայի թիվ 12, թիվ 46, Հրաչյա Քոչար փողոցի թիվ 7 հասցեներում գործող բուքմեյքերական գրասենյակների դռների ապակիներն ու գովազդային վահանակը:
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և մեկ գիշերում բազմաթիվ բուքեմյքերական կենտրոնների գրասենյակների գույքը կոտրած Արիգ Տ.-ն ստորագրությամբ ազատ է արձակվել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: