Մոսկվայում հրաժեշտ տվեցին Էդուարդ Ուսպենսկիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայում Գրականագետների կենտրոնական տանը տեղի ունեցավ գրող Էդուարդ Ուսպենսկիի հետ հրաժեշտի արարողությունը: Մի քանի տասնյակ մարդ նրան վերջին հրաժեշտը տվեցին ծափողջույններով:
Վարպետի մեծ լուսանկարի և ծաղկեփնջերի կողքին տեղադրել էին նաև մեծ թավշյա Չեբուրաշկա:
Ուսպենսկիին հրաժեշտ տալու էին եկել հեռուստահաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը, գրողներ Ալեքսանդր Կուրլյանդսկին, Անդրեյ Ուսաչովը, «Սոյուզմուլտֆիլմի» տնօրեն Բորիս Մաշկովցևը, Կլարա Նովիկովան և մշակույթի այլ հանրահայտ գործիչներ:
«Սոյուզմուլտֆիլմը» իր Յութուբի ալիքում տեղադրել է տեսահոլովակ՝ Ուսպենսկու հիշատակին. այնտեղ Չեբուրաշկան վարպետին շնորհակալություն է հայտնում իրեն և շատ այլ կերպարների ստեղծելու համար:
Էդուարդ Ուսպենսկին մահացել է 81 տարեկան հասակում: Նա հանրահայտ խորհրդային և ռուսաստանցի գրող է. նա է սերունդների ժառանգություն թողել Կոկորդիլոս Գենային, Չեբուրաշկային, Քեռի Ֆյոդորին, Շարիկ շանը, Մատրոսկինին և այլ կերպարների: