Արգենտինայում հրաժեշտ տվեցին Էմիլիանո Սալային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արգենտինայում տեղի ունեցավ Էմիլիանո Սալայի հուղարկավորության արարողությունը:
«Նանտից» «Կարդիֆ» տեղափոխված հարձակվող ուելսյան ակումբի կազմում այդպես էլ ոչ մի հանդիպում չանցկացրեց. հունվարի 21-ին նա օդային աղետի զոհ դարձավ
Ֆուտբոլիստին տեղափոխող ինքնաթիռը վայր էր ընկել Լա-Մանշում: Միայն երկու շաբաթ անց Սալայի մարմինը հայտնաբերեցին ծովի հատակին:
Սալայի դին Արգենտինա էին տեղափոխել փետրվար 15-ին: Հրաժեշտի արարողությունը տեղի ունեցավ նրա հարազատ Պրոգրեսո քաղաքում, որն ընդամենը 2,5 հազ. բնակիչ ունի:
Հուղարկավորությանը ներկա էին եղել արգենտինական ֆուտբոլի բազմաթիվ հայտնի դեմքեր, «Կարդիֆի» նախագահ Կեն Չուն, և թիմի գլխավոր մարզիչ Նիլ Ուորնոկը: