211652_close_icon
views-count12398 դիտում article-date 22:49 22-08-2018

Երևանում բոլոր գազալցակայանները համապատասխանում են պետության հաստատած նորմատիվներին. ԱԻ նախարար Ռոստոմյան

Երևանում չկա որևէ գազալցակայան, որը չի համապատասխանում պետության կողմից հաստատված բոլոր նորմատիվներին: «[url=https://armenpress.am/arm/news/944642.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Նախարարի խոսքով` Երևանում բոլոր գազալցակայաններն ստուգվել են, և շահագործողներին տրվել էր 2 ամիս ժամանակ՝ թերությունները վերացնելու համար: «12 գազալցակայան թերությունը չէր վերացրել, և սահմանված կարգով աշխատանքները դադարեցվել են, սակայն այդ գազալցակայանները 2-3 օրվա մեջ խնդիրները վերացրեցին և նորից շահագործումն իրականացնելու թույլտվություն են ստացել»,- ասաց Ռոստոմյանը: Նախարարը ընդգծեց, որ իրենք «դահիճ չեն» և խնդիր ունեն ապահովելու անվտանգությունը: «Մարզային գազալցակայաններին նույնպես երկու ամիս ժամանակ է տրվել թերությունները վերացնելու համար»,- հավելեց նախարարը: Նա նաև հայտնեց, որ հաշվետու ժամանակահատվածում ստուգումներ են իրականացվել նաև բոլոր համալսարաններում, բուժհաստատություններում, որտեղ թերություններ են արձանագրվել, և կրկին թերությունները վերացնելու ժամանակ է տրվել:

Նմանատիպ նյութեր