Մալայզիան հետախուզում է հայտարարել Կիմ Չեն Ընի եղբոր սպանության ականատես կանանց նկատմամբ
Մալայզիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Ինդոնեզիայի 2 բնակչուհիների նկատմամբ, ովքեր Հյս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանւթյան ականատեսներ են համարվում։
Այդ մասին գրում է New Straits Times թերթը՝ վկայակոչելով Մալայզիայի ոստիկանության Սելանգորի քրեական հետախուզության վարչության պետ Ֆաձիլ Ահմաթին։
Ըստ տեղեկությունների՝ ոստիկանւթյանը դեռ չի հաջողվում կապի մեջ մտնել 24-ամյա Ռեյսա Սալմեի և 33-ամյա Ազիրուլ Նիզամիի հետ։ Վերջին անգամ նրանց տեսել են տեղի հյուրանոցներից մեկում։
Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ընի 45-ամյա ավագ եղբայրը սպանվել է նախորդ տարի Կուլա Լումպուրի օդանավակայանում, թունավորման եղանակով։