3145 դիտում
21:50 07-09-2018
Հայաստանում կիրականացվի Կանաչ կլիմայի հիմնադրամ ծրագիրը․ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղայսօր կազմակերպել էրաշխատաժողով`«Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակներում:
Կլիմայի փոփոխության ազդեցությունը կրող էկոհամակարգերից Հայաստանում առավել խոցելի են անտառները, որոնք ամենահզոր «ածխածին կլանողն են» նաև: Տարբեր մարդածինև կլիմայական գործոնների հետևանքով նվազեցված արտադրողականությունը և դեգրադացիան կարող են խանգարել Հայաստանին՝ իրականացնելուազ¬գա¬յինմա¬կար-դա¬կովսահ¬ման¬վածնա¬խա¬տեսվողներդ¬րում¬ներըև կայուն զարգացման նպատակները:
Այս համատեքստում, Հայաստանի ազ¬գա¬յինմա¬կար¬դա¬կովսահ¬ման¬վածնա¬խա¬տես-վողներդ¬րում¬ներիհամաձայն, ՀՀ բնապահպանության նախարարությունը և ՊԳԿ-ն մշակել են Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով»ծրագրիառաջարկը: Ներկայումս Հայաստանում է գտնվում ՊԳԿ-ի առաքելությունը, որինպատակն է վերջնական տեսքի բերել ծրագրային առաջարկը և նախապատրաստել անհրաժեշտ քայլեր՝այն հիմնադրամին պաշտոնապես ներկայացնելու համար:
Բնապահպանության նախարարության և ՊԳԿ-ի համատեղ մշակած այս ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին՝ հստակ և ռազմավարական գործողություններիմիջոցով «սովորական» սցենարից անցում կատարել դեպի քիչ քանակի արտանետումների կայուն զարգացմանը տանող ուղի՝ անտառային ծածկույթի ընդլայնման ևվառելափայտի օգտագործման և դրա կառավարման արդյունքում անտառների անկումը նվազեցնելունպատակով։Այս կապակցությամբ ծրագիրը իր ներդրումն է ունենալու հետևյալում՝ (i) Հայաստանի անտառային ծածկույթի ավելացում, (ii) գյուղական համայնքների՝վառելափայտիցէներգիա ստանալու կախվածության նվազեցում, (iii) տեխնիկական օժանդակության և ինստիտուցիոնալ աջակցության տրամադրում`անտառների կառավարման հարցում տեղական մարմինների մասնակցությունը խթանելուուղղությամբ:
Ծրագիրը, որի տևողությունը ութ տարի է, կիրականացվի ՀՀ բնապահպանության նախարարության կողմից: Ծրագրում կներգրավվենբազմաթիվ ազգային և միջազգային գործընկերներ, այդ թվումհամապատասխան նախարարություններ, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև միջազգային դոնորներ:
Արդյունքում, աշխատաժողովիմասնակիցները՝ հայկական տարբեր, այդ թվում հասարակականկազմակերպությունների, և միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, կներգրավվեն Կանաչ կլիմայի հիմնադրամի լիարժեք ֆինանսավորման առաջարկի վերջնական հղկման աշխատանքներին՝ այս ծրագրումամբողջական ներգրավվածություն և ազգային սեփկականտիրական մոտեցում ապահովելու համար:
ՀՀ Բնապահպանության նախարարությունից աշխատաժողովին մասնակցում էր բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2880 դիտում
17:35 11-01-2019
Պարենի միջազգային գները դեկտեմբերին կայուն են եղել. ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
6056 դիտում
17:46 23-08-2018
Ճարպակալումը ամբողջ աշխարհում գրեթե եռապատկվել է. ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
2119 դիտում
11:25 19-12-2018
Նոյեմբերին պարենային ապրանքների գներն ընկել են. ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
Այս բաժնից
478 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
931 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին