Հայ մարզիկները մասնակցելու են համաշխարհային կարգի Arnold Classic մրցաշարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 28-30-ը Լևոն Հովհաննիսյանը և Վահրամ Հակոբյանը Հայաստանի դրոշի ներքո մասնակցելու են համաշխարհային ճանաչում ունեցող Arnold Classic մրցաշարին, որը տեղի է ունենալու Բարսելոնայում՝ համապատասխանաբար Classic Physique և Bodybuilding մրցաձևերում:
Նոյեմբերի 7-ին Վահրամ Հակոբյանը Ալիկանտեում կմասնակցի Bodybuilding մրցաձևում աշխարհի առաջնությանը, ընդ որում, նա կլինի պատմության մեջ առաջին հայաստանցի մարզիկը, որը նման կարգի մրցաշարի է մասնակցելու:
Բացի այդ, նոյեմբերի 17-ին արդեն Հայաստանում տեղի է ունենալու Գագիկ Ծառուկյանի անվան գավաթի մրցաշարը, որը լինելու է համահայկական և նախադեպը չունեցող բարձր կարգի:
Ի, դեպ, Հայաստանի Բոդիբիլդինգի և Ֆիթնեսի Ազգային Ֆեդերացիան սույն թվականի սեպտեմբերի 8-ին ժամը 16:00 հրավիրում է IFBB ARMENIA-ի գործող մարզիկներին մասնակցելու ֆեդերացիայի հերթական ժողովին ,որը տեղի կունենա ՎԱԼԵՆՍԻԱ համալիրում (ԱԿՎԱՏԵԿ)։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի