211652_close_icon
views-count45298 դիտում article-date 22:55 08-09-2018

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. մի քանի ժամվա ընթացքում թալանել են «Վիլլա Կարս» հյուրանոցային համալիրի այցելուների ավտոմեքենաները

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած գողությունների փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժին է դիմել Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ, 50-ամյա Սարիկ Պողոսյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք «Վիլլա Կարս» հյուրանոցային համալիրի տարածքում կայանված 3 ավտոմեքենաներից գողություն են կատարել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ սեպտեմբերի 7-ի ժամը 00:10-ից մինչև 07:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են նշված հյուրանոցային համալիրի դիմաց կայանված, Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչ, 38-ամյա Վարդան Քոսակյանին պատկանող Toyota մակնիշի 34 FA 450 համարանիշի ավտոմեքենայի հետևի աջ դռան հողմապակին և բացելով ավտոմեքենայի դուռը, այնտեղից գողացել են ավտոմեքենայի տեսախցիկը, բաճկոնը, դեղատուփը և այլ իրեր՝ պատճառելով մոտ 250 հազ. դրամի վնաս: Նույն ժամանակահատվածում կոտրել են Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ, 25-ամյա Կարեն Կիրակոսյանին պատկանող Mercedes մակնիշի 70 QQ 088 համարանիշի ավտոմեքենայի ձախ դռան ապակին և ավտոմեքենայից գողացել տեսառեգիստրատորը, անտիռադարը, բաճկոնը, դրամանապանակը, որի մեջ եղել է գումար, և CPS բենզալցակայանի դիզվառելիքի չօգտագործած 300 լիտրի կտրոն՝ Կ. Կիրակոսյանին պատճառելով մոտ 600 հազ. դրամի վնաս: Պարզվել է նաև, որ նույն եղանակով, նույն վայրում թալանել են Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, Ֆրանսիայի AGBA բանկի ֆինանսիստ, 46-ամյա Ֆրանսուա Բեխտենի կողմից վարձակալած Toyota մակնիշի ավտոմեքենան: Հետևի աջ դռան հողմապակին կոտրել և ավտոմեքենայի միջից հափշտակել են գումար: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր