ՊՍԺ-ի նախագահը «Ռեալի» հետ քննարկել է Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակը
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելայֆին անդրադարձել է թիմի հարձակվող Նեյմարի՝ «Ռեալ» տեղափոխվելու լուրերին:
«Անկեղծ ասա, մի փոքր հիասթափեցնում է սա, քանի մեր խաղացողների հետ շփվելը ազնիվ չէ այլ ակումբների կողմից:
Սա մեզ ընդհանրապես դուր չի գալիս, և մենք մի պահ քննարկեցինք սա «Ռեալի» հետ: Մենք նրանց հետ լավ հարաբերություններ ունենք, մադրիդցիները հարգում են ՊՍԺ-ին: Մենք էլ հարգում ենք «Ռեալին» և նրա նախագահ Ֆլորենտինո Պերեսին:
Կարծում եմ, կարևոր է, որպեսզի ոչ ոք թաքուն չգործի: Մենք նույնը սպասում ենք մնացած բոլոր ակումբներից, ոչ միայն «Ռեալից», ասել է Ալ-Հելայֆին: