6507 դիտում
21:46 15-09-2018
«Բոհեմ» թատրոնը երկու տարեկան է. ՖՈՏՈՇԱՐՔ
Սիրված դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնը երկու տարեկան է:
Ուղիղ երկու տարի սեպտեմբերի 15-ին առաջ այն սկսեց գործունեություն ծավալել Հայաստանի գրողների միության շենքում՝ մեկտեղելով դերասանի սիրված ներկայացումներն ու բազում պրեմիերաներ:
Նարեկ Դուրյանի երազանքը դարձավ իրականություն. սեփական դահլիճ, ժամանակակից լուսային ու ձայնային տեխնիկա, հրաշալի անձնակազմ, որոնք ամբողջացնում են թատրոնն իրենց գոյությամբ:
Թատրոնի ծննդյան օրը դերասանները կնշեն «Մենք ենք, մեր ստերը» ներկայացմամբ: Սեպտեմբերի 22-ին էլ կցուցադրվի մանկական ներկայացում՝ «Տիկնիկների խանութ»-ը: Իսկ վերջերս թատրոնի բեմում ներկայացված «Օրագիրը», որն արդեն հասցրել է սիրվել հանդիսատեսի կողմից, այս թատերաշրջանում երկու վերջին ներկայացմամբ կցուցադրվի սեպտեմբերի 19-ին և 25-ին:
Ի դեպ, լրանում է Նարեկ Դուրյանի սիրված դարձած «Մորաքույրը Փարիզից» ներկայացման 10-ամյակը, ինչի առթիվ այն ևս կներկայացվի «Բոհեմ» թատրոնում: Առաջիկայում «Բոհեմ»-ը հանդես կգա նաև բազում պրեմիերաներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2992 դիտում
22:42 10-09-2021
«Թատրոնը առանց քեզ չի կարող գոյատևել». Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը մեկնարկում է 89-րդ թատերաշրջանը
1766 դիտում
17:00 06-09-2022
Վերանորոգվում են «Մհեր Մկրտչյան» թատրոնը, Պատանի հանդիսատեսի թատրոնը, Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցը
5142 դիտում
12:07 28-04-2017
«Ճտերն աշնանն են հաշվում». նոր ներկայացում «Բոհեմ» թատրոնում. EXCLUSIVE.am